Կյանքի 93-րդ տարում վախճանվեց հայ արձակագիր, հրապարակախոս Անահիտ Սահինյանը 7 հունվարի 2010 - 17:20 AMT PanARMENIAN.Net - ![]() ![]() Անահիտ Սահինյան Անահիտ Սահինյանը ծնվել է 1917թ. հունիսի 20-ին Ստեփանավանի շրջանի (այժմ` ՀՀ Լոռու մարզ) Վարդաբլուր գյուղում: Ավարտել է Երեւանի շինարարական տեխնիկումն ու Երեւանի Պետական Համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1942-58թթ. աշխատել է «ՀայՊետհրատում»` որպես մանկապատանեկան գրականության բաժնի վարիչ: 1969-87թթ. եղել է «Պիոներ» ամսագրի խմբագիրը: Հայերեն է թարգմանել բազմաթիվ մանկական ստեղծագործություններ: «Խաչուղիներ» (1946), «Ծարավ» (1954), «Թախիծ» (2 հ., 1974-1981) վեպերի; «Վայելք» (1942), «Նունուֆար» (1994), «Սեփական հետքերով» (2000) պատմվածքների, ինչպես նաեւ պատմվածքների ու պիեսների «Զիգզագ» (1976) գրքի հեղինակն է: Անահիտ Սահինյանը 1981-ին «Ծարավ» վեպի համար արժանացել է Հայաստանի ՍՍՀ Պետական պարգեւին: Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ռուսերեն: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |