ԱՌՈՂՋԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻՆ ԸՆԴՈՒՆԵԼ ԱՄՆ-Ի ՓՈԽՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՎԵՐԸ 7 փետրվարի 2002 - 23:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահի բուժումը Քլիվլենդի հիվանդանոցում, հավանաբար, կտեւի ավելի երկար, քան սպասվում էր: ԱՄՆ-յում Ադրբեջանի դեսպան Հաֆիզ Փաշաեւի խոսքերով, դեռեւս անհայտ է, թե երբ Հեյդար Ալիեւը կմեկնի Քլիվլենդից: Դիվանագետը հաղորդել է, որ Քլիվլենդից Ադրբեջանի ղեկավարը անմիջապես կվերադառնա Բաքու: Հիշեցնենք, որ սկզբում նախատեսվում էր նաեւ Ալիեւի այցը Վաշինգտոն, որտեղ նա պետք է հանդիպեր Սպիտակ տան մի շարք բարձրաստիճան ներկայացուցիչների հետ: Նախապես հաստատված օրակարգից Ադրբեջանի ղեկավարի հրաժարվելու պատճառների մասին որեւէ բան չի հաղորդվում, սակայն որոշ մեկնաբաններ հակված են բացատրել պլանների փոփոխությունը Ալիեւի առողջական վիճակով:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |