Հայ խաղաղապահները Գերմանիա կմեկնեն նախքան Աֆղանստանում տեղակայվելը

PanARMENIAN.Net -
Հայ խաղաղապահները, ովքեր մասնակցելու են խաղաղապահական օպերացիային Աֆղանստանում, հունվարի 10-ին կմեկնեն Գերմանիա, որտեղ կվերապատրաստվեն նախքան Աֆղանստանում տեղակայվելը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, սկզբում Գերմանիա կմեկնեն 10 խաղաղապահներ, իսկ ավելի ուշ` հունվարի 17-ին` մնացած 30-ը:



«Փետրվարի կեսին հայ խաղաղապահներն Աֆղանստանում կլինեն»,- ասաց Սեյրան Շահսուվարյանը:







Աֆղանստանում Հայ խաղաղապահների զորակազմը

Աֆղանստանում Հայ խաղաղապահների զորակազմը կմիանա Անվտանգության ապահովման միջազգային ուժերին (ISAF): Հայ խաղաղապահների զորակազմը կընդգրկվի գերմանական ստորաբաժանման կազմում եւ կենթարկվի ՆԱՏՕ-ի Հյուսիսային տարածաշրջանային հրամանատարությանը: Ինչպես ավելի վաղ հաղորդել էր ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար Սամվել Մկրտչյանը, հայ խաղաղապահները չեն մասնակցելու Աֆղանստանում ռազմական գործողություններին, այլ ապահովելու են Կունդուզ քաղաքի օդանավակայանի անվտանգությունը:

Անվտանգության ապահովման միջազգային ուժեր

Անվտանգության ապահովման միջազգային ուժերը (ISAF) ՆԱՏՕ-ի գլխավորված միջազգային զորակազմ է, որը 2001-ից գործում է Աֆղանստանի տարածքում: Անվտանգության ապահովման միջազգային ուժերը ստեղծվել են 2001թ. դեկտեմբեի 20-ի ՄԱԿ Անվտանգության Խորհրդի թիվ 1386 բանաձեւին համապատասխան:\r\n\r\nՆրանց ներկայությունը երկրում թալիբների վարչակարգի տապալումից հետո անհրաժեշտ էր «Քաբուլում եւ դրան կից շրջաններում անվտանգությունն ապահովելու գործում աֆղանական Ժամանակավոր մարմնին օգնություն ցուցաբերելու համար, որպեսզի աֆղանական Ժամանակավոր մարմինը, ինչպես նաեւ Միավորված Ազգերի Կազմակերպությունը կարողանան անվտանգության պայմաններում գործել»: 2003թ. օգոստոսից ISAF հրամանատարությունն իրականացվում է ՆԱՏՕ-ի բլոկի կողմից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---