Հայաստանի տարածքային կառավարման խնդիրները պետք է քննարկվեն պետության նախագահի խորհրդաժողովում

Հայաստանի տարածքային կառավարման խնդիրները պետք է քննարկվեն պետության նախագահի խորհրդաժողովում PanARMENIAN.Net - Հայաստանի Ծաղկաձոր հանգստյան գոտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն` նվիրված երկրում իրականացվող տարածքային կառավարման քաղաքականությանը, մայրաքաղաքի եւ հանրապետության մարզերի սոցիալ-տնտեսական զարգացման 2009թ. արձանագրված արդյուքների ամփոփմանը, ինչպես նաեւ 2010-ին ծրագրված անելիքներին: Այդ մասին հաղորդում է պետության նախագահի մամլո ծառայությունը:



Նախագահի հրավերով խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Երեւանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը եւ մարզպետները:



Նշելով որ 2010թ-ըմերերկրիհամարլինելու էկարեւորնշանակությունունեցող տնտեսականվերականգնման տարի` Հանրապետության նախագահն ընդգծել է, որ դրված խնդիրների արդյունավետ լուծումը պայմանավորված է լինելու նաեւ տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատու աշխատանքով: Երեւանի քաղաքապետը եւ մարզպետները նախագահ Սարգսյանին զեկուցել են նախորդ տարվա սոցիալ-տնտեսական զարգացման ամփոփ արդյունքների, մարզային ու համայնքային նշանակության առաջնահերթ խնդիրների եւ դրանց լուծման ուղղությամբ ծրագրավորված աշխատանքների մասին:



Խորհրդակցության ընթացքումքննարկվել են տարածքային կառավարման բարեփոխումներին, համայնքային եկամուտների հավաքագրմանը եւ տեղական հարկերի ու տուրքերի ոլորտում նախատեսվող փոփոխություններին, ինչպես նաեւ մարզային տնտեսության ոլորտում արձանագրված միտումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Անդրադարձ է կատարվել մայրաքաղաքում եւ հանրապետության մարզերում առաջնահերթ լուծում պահանջող բազմաթիվ խնդիրների: Սերժ Սարգսյանն ընդգծել է քաղաքացիների ու նրանց խնդիրների նկատմամբ տարածքային կառավարման մարմինների առավել ուշադիր վերաբերմունքի անհրաժեշտությունը եւ հանձնարարել ակտիվացնել քաղաքացի-տարածքային կառավարման մարմիններ կապը: Քննարկված հարցերիվերաբերյալ Հանրապետության նախագահի կողմից տրվելեն համապատասխան հանձնարարություններ:



Հայաստանի տարածքային կառավարման քաղաքականության իրականացման համար պատասխանատվություն է կրում Հայաստանի Տարածքային կառավարման նախարարությունը, որը գործադիր իշխանության հանրապետական մարմինն է: Այն մշակում եւ իրականացնում էՀայաստանի կառավարության քաղաքականությունը օրենքով, այլ իրավական ակտերով ու Նախարարության կանոնադրությամբ իր իրավասությանը հատկացված ոլորտներում:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---