10/09 ընտրական տեղամասի մոտ անհայտ անձինք ծեծել են Պետրոս Մակեյանին10 հունվարի 2010 - 16:06 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում ՀՀ ԱԺ ընտրություններ են: Գրանցվել էին պատգամավորության երեք թեկնածուներ` Արա Սիմոնյանը` «Ազգային միաբանությունից», Հայաստանի Մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Մինչեւ ժամը 14.00 քվեարկել էին ընտրողների 11 տոկոսը, այսինքն` 6126 մարդ: Նշենք, որ 10-րդ ընտրատարածքում ընտրողների ընդհանուր թիվը 55851 մարդ է : Ժամը 15.00 այդ ընտրատեղամասի մոտ, Այգեստան 9 հասցեում տեղի ունեցավ միջադեպ, որի ժամանակ անհայտ անձինք ծեծի են ենթարկել պատգամավորության թեկնածու Նիկոլ Փաշինյանի երեք վստահված անձանց: Ծեծի ենթարկվածներից էր նաեւ «Դեմոկրատական հայրենիք» կուսակցության ղեկավար, ընդդիմադիր դաշտի քաղաքական գործիչ Պետրոս Մակեյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |