Ներկա պահին թիվ 10/19 ընտրատեղամասում քվեարկությունը դադարեցված է10 հունվարի 2010 - 17:21 AMT PanARMENIAN.Net - Խ. Դաշտենցի անվան թիվ 114 միջն. դպրոցում տեղակայված 10/19 ընտրատեղամասում այս պահին դադարեցվել է քվեարկությունը: Ինչպես հայտնում է այդ ընտրատեղամասի ընտրական հանձնաժողովի նախագահ Գագիկ Բաղդասարյանը, ընտրությունների նորմալ ընթացքին խանգարում են ներկա գտնվող մի քանի լրագրողներ: ՀՀ ԿԸՀ ներկայացուցիչ Զոյա Թադեւոսյանը, որը վերահսկում է է ընտրությունների ընթացքը, հակառակն է պնդում եւ պահանջում է վերսկսել ու շարունակել ընտրությունները: Նա հայտարարում է, որ հանձնաժողովի նախագահի գործողությունները, ով վերցրել եւ իր մոտ է պահում ընտրացուցակները, անօրինական են եւ նախատեսված չեն ՀՀ ԿԸՀ-ի ընտրական օրենսգրքով: Նա նաեւ հաղորդում է, որ հանձնաժողովի նախագահը ինչ-որ մեկի հետ հեռախոսազրույցից հետո հետեւյալ արտահայտությունն է արել. «Այստեղ է Զոյան, եւ ես ոչինչ անել չեմ կարող»: Զոյա Թադեւոսյանը նաեւ ասաց, որ ընտրությունների ընթացքում երկու ակտ է կազմվել ընտրախախտումների մասին, որոնք հանձնաժողովի նախագահը գրանցամատյանում չի գրանցել: Ավելի վաղ այս ընտրատեղամասում լրագրողների են ծեծել: Այս պահին ընտրատեղամասում են գտնվում ՀՀ ԿԸՀ եւս երկու ներկայացուցիչ` իրավիճակը կարգավորելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |