ԱՄՆ-Ի ՎԱՐՉԱԿԱԶՄԸ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԿՈՆԳՐԵՍԻՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ 7 փետրվարի 2002 - 23:27 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան վարչակազմի կողմից կոնգրես ներկայացված` բյուջետային հարցումը նախատեսում է Ադրբեջանին տրամադրվող օգնության ծավալների ավելացում: 2003 թվականին ԱՄն-ի կառվարությունը առաջարկում է հատկացնել այդ երկրին 46 միլիոն դոլար: Այս տարի այդ գումարը կազմել է 43 միլիոն: Միեւնույն ժամանակ ներկայացված նախագծում կրճատվում են Հայաստանին տրամադրվող օգնության ծավալները: Առաջարկվում է 2003 թվականին Երեւանին տրամադրել 70 միլիոն դոլար այն դեպքում, երբ այս տարի որոշվել է տրամադրել 94 միլիոն: Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը հաջորդ տարի ԱՄՆ-ից կստանան նույն ծավալի օգնություն ռազմական կարիգների համար` երեքական միլիոն: Հիշեցնենք, որ Ամերիկայի Հայկական հանձնախումբը հանդես է եկել Հայաստանին տրամադրվող օգնության ծավալների կրճատման դեմ: Ամերիկայի Հայկական հանձնախմբի ղեկավարները գտնում են, որ վարչակազմի նախաձեռնությունը դեռեւս ոչինչ չի նշանակում: Ինչպես հայտնի է, Սպիտակ տունը առաջարկում էր էապես կրճատել Հայաստանին տրամադրվող օգնություը նաեւ այս տարի, սակայն արդյունքում օրենսդիրները հատատեցին մի գումար, որը գերազանցում է նախագծով ներկայացվածը: Բրայան Արդունիի խոսքերով, որը Հայկական հանձնախմբի պատասխանատուն է վարչակազմի հետ կապերի համար, «կոնգրեսի հայամետ ուժերը կանեն հնարավորինը, որպեսզի Հայաստանին տրամադրվող օգնության ծավալները չկրճատվեն»: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |