ՀՀ ԿԸՀ տվյալներով Երեւանի 10-րդ ընտրատարածքում հաղթել է Արա Սիմոնյանը11 հունվարի 2010 - 11:43 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 10-ին Երեւանի 10-րդ ընտրատարածքում կայացած ՀՀ ԱԺ ընտրություններում ըստ նախնական տվյալների հաղթել է «Ազգային միասնություն» կուսակցության ներկայացուցիչ Արա Սիմոնյանը` հավաքելով 7622 ձայն: Այդ ընտրատարածքում առաջադրված էր երեք թեկնածու` Արա Սիմոնյանը «Ազգային միասնություն» կուսակցությունից` 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության առաջնորդ Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ ազատազրկման մեջ գտնվող «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն: Ինչպես հաղորդում է ԿԸՀ պաշտոնական կայքէջը, ընտրություններում քվեարկածների ընդհանուր քանակը կազմել է 13380, որոնցից անվավեր է ճանաչվել 438 քվեն: Երեւանի 10-րդ ընտրատարածքում ընտրություններ նշանակվեցին այն բանից հետո, երբ ՀՀ ԱԺ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը վայր դրեց իր մանդատը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |