Հայաստանը ավելի լուրջ է վերաբերվում Արձանագրությունների վավերացման հարցին

Հայաստանը ավելի լուրջ է վերաբերվում Արձանագրությունների վավերացման հարցին

PanARMENIAN.Net -
Հայ-թուրքական Արձանագրությունների վավերացման գործընթացները Հայաստանում եւ Թուրքիայում նման են, սակայն նրանք տարբերվում են կիրառման մեխանիզմով: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: Նրա խոսքերով, տարբերությունը կայանում է նրանում, որ ի տարբերություն Թուրքիայի, հայկական կողմը միանգամից դիմել է ՀՀ Սահմանադրական դատարան (ՍԴ), որպեսզի պարզի արդյո՞ք համապատասխանում են Արձանագրությունները ՀՀ Սահմանադրությանը: «Իրավական տեսակետից, Հայաստանը ավելի լուրջ է մոտենում այդ հարցին», - նշել է նա:



Ընդ որում նա ասել է, որ չի կարող կանխատեսի ՀՀ ՍԴ-ի վերջնական որոշումը:



«Ես չեմ կարծում, որ Թուրքիայի արձագանքը ՀՀ ՍԴ-ի որոշման վերաբերյալ սենսացիոն կլինի», - ասել է Ռուբեն Մելքոնյանը, եւ ավելացրել, որ ՀՀ ՍԴ-ի որոշումը չի ազդի Թուրքիայի դիրքորոշման վրա: Նրա խոսքերով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը Անկարայի համար ներկայումս առաջնահերթ հարց չի հանդիսանում:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---