Թուրքիան կողմնակից է Արձանագրությունների վավերացման ձգձգման գործընթացին

Թուրքիան կողմնակից է Արձանագրությունների վավերացման ձգձգման գործընթացին

PanARMENIAN.Net -
Թուրքիան կողմնակից է Արձանագրությունների վավերացման ձգձգման գործընթացին: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՀ ՀԳԱ-ի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը:



«ՀՀ ՍԴ-ի Արձանագրությունների վերաբերյալ որոշումը դժվար թե արագացնի վավերացման գործընթացը Թուրքիայում», - ասել է Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, Արձանագրությունների վավերացման գործընթացի ձգձգումով Անկարան փորձում է որոշակի ճնշում գործադրել Հայաստանի վրա, եւ ստանալ որոշակի զիջումներ ԱՄՆ-ից եւ Երեւանից ղարաբաղյան հարցում:



Հունվարի 12-ն ՀՀ Սահմանադրական դատարանը կքննարկի Արձանագրությունները, որպեսզի որոշի նրանց համապատասխանելիությունը ՀՀ սահմանադրությանը:



Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին:

 Ուշագրավ
---