ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԸ, ՆՎԻՐՎԱԾ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄՏՑՆԵԼՈՒՆ, ՉԻ ԿԱՅԱՑԵԼ 7 փետրվարի 2002 - 23:28 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի խորհրդարանի արտահերթ նիստը, որի ընթացքում փոփոխություններ պետք է մտցվեին հեռահաղորդակցությունների մասին օրենքի մեջ, չի կայացել քվորումի բացակայության պատճառով: Նիստին ներկայացել են 44 պատգամավոր այն դեպքում, երբ քվորումը կազմում է 66 հոգի: Հիշեցնենք, որ ավելի վաղ պատգամավոր Արշակ Սադոյանը հավաքել էր անհրաժեշտ քանակությամբ ստորագրություններ, արտահերթ նիստ գումարելու համար: Նրա կողմից առաջարկված փոփոխությունների նախագիծը նախատեսում է արգելել հանրապետությունում րոպեավճարի կիրառումը ներքաղաքային հեռախոսազանգերի համար: Չներկայանալով նիստին` հանրապետական կուսակցության եւ Դաշնակցության ֆրակցիաները ներկայացնող պատգամավորները փաստորեն տապալել են այդ թեմայի քննարկումը: Հիշեցնենք, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի կարծիքով, օրենքում րոպեվճարրը արգելող կետ մտցնելու դեպքում, հեռահաղորդակցությունների ոլորտում մենաշնորհ ունեցող «ԱրմենՏել» ընկերությունը կարող է հայցով դիմել միջազգային դատարան ընդդեմ Հայաստանի կառավարության:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |