ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԿՆԵՐԴՐՎԻ ՀԱՐՅՈՒՐ ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ 7 փետրվարի 2002 - 23:22 AMT PanARMENIAN.Net - Արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեքյանը 30 տարվա ընթացքում Երեւանի միջազգային «Զվարթնոց» օդանավակայանի զարգացման նպատակով կներդնի 100 միլիոն դոլար: Այդ մասին «Արմինֆո» գործակալության թղթակցին հաղորդել է Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Հիշեցնենք, որ 30 տարի ժամկետով օդանավակայանի կառավարման վերաբերյալ պայմանագիրը Հայաստանի կառավարության եւ արգենտինացի գործարարի միջեւ կնքվել է 2001 թվականի հոկտեմբերի 4-ին: Առաջին հերթին նախատեսվում է վերանորոգել թռիչքային գոտին: Այնուհետեւ նորից կառուցել տերմինալ-2, որտեղ տեղադրվում է vip սրահը, ինչպես նաեւ նոր մասնաշենքեր: Նախարարը նշել է, որ այդ նպատակով առաջի հինգ տարին կներդրվի 35 միլիոն դոլար: Հետագա 10 տարիների ընթացքում եւս 50 միլիոն եւ լրացուցիչ 15 միլիոն վերջին փուլում:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |