Ուկրաինայի Հայ Երիտասարդության Միությունը ֆինանսական ճգնաժամի պատճառով գեղեցկության մրցույթը ինտերնետում է անցկացնում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի Հայ Երիտասարդության Միությունը (ՈՒՀԵՄ) իր գործունեության ընթացքում երկու համաուկրաինական գեղեցկության մրցույթ է անցկացրել, որոնց մասնակցել են զանազան մարզերի ներկայացուցիչներ: Ինչպես հաղորդում է Analitika.at.ua-ը, գեղեցկության առաջին մրցույթն անցկացվել էր 2006-ին Խերսոնես քաղաքում, երկրորդը` Սումի քաղաքում: Սակայն հաշվի առնելով 2009 թվականի տնտեսական խնդիրները` որոշում ընդունվեց մրցույթն անցկացնել ՈՒՀԵՄ կայքում, որտեղ կարող են մասնակցել բոլոր ցանկացողները` երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ Ուկրաինայում բնակվող հայուհիներ:



ՈՒՀԵՄ գեղեցկության մրցույթը կանցկացվի երեք փուլով, յուրաքանչյուր փուլում որոշվում են հաղթողները, ովքեր հետո մասնակցում են մրցույթի եզրափակիչ մասին, որի շրջանակներում քվեարկությունը կկայանա կայքում 2010թ. հունվարի 10-30: Մրցույթի արդյունքները կհրապարակվեն «Հայ բանբեր» թերթում:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---