Հունվարի 11-ին բացվեցին Հայաստանի ուսումնական հաստատությունները11 հունվարի 2010 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 11-ին կրկին բացվեցին Հայաստանի ուսումնական հաստատությունները:«Հայաստանի հանրակրթական դպրոցներում բարձր եւ ցածր դասարանների դասընթացները կընթանան նախկին բնականոն կարգով», - PanARMENIAN.Net -ի թղթակցի հետ զրույցի ընթացքում ասել է գիտության եւ կրթության նախարարության կրթության բաժնի պետ Իլյա Սարգսյանը: Նրա խոսքերի համաձայն, միանգամայն անտեղի են ՀՀ բնակչության բողոքներն այն մասին, որ մի քանի դպրոցներում դասերը չեն վերականգնվել: «Հայաստանի գիտության եւ կրթության նախարարը հանձնարարական է տվել հունվարի 11-ին բոլոր դպրոցների բացման մասին: Եթե կան դպրոցներ, որոնք չեն բացվել, ապա դա խոսում է, առաջին հերթին, դպրոցի տնօրենի, ապա դպրոցի կոլեկտիվի անպատասխանատվության մասին», - ընդգծեց Իլյա Սարգսյանը: Ինչպես հաղորդում է գիտության եւ կրթության նախարարության մամլո ծառայությունը, առաջին կիսամյակի վերջին օրը հունվարի 30-նն է, իսկ գարնանային արձակուրդներ (մարտի 22-28) կունենան միայն առաջին դասարանցիները: Մյուս բոլոր դասարանների աշակերտները գարնանային արձակուրդների ընթացքում վերականգնելու են բաց թողածը: Այդ նույն նպատակով հանրակրթական դպրոցներում շաբաթ օրերը եւս դասեր են ընթանալու: Հայաստանի ուսումնական հաստատությունները փակվել էին դեկտեմբերի 7-ից` գրիպի համաճարակի եւ շնչառական սուր վարակային հիվանդությունների պատճառով: Ինչպես հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը, հունվարի 8-ից Հայաստանում գրանցվել է A/H1N1 գրիպով 111 հիվանդներ: Առողջապահության նախարարությունը կոչ է անում խուսափել գրիպով հիվանդների հետ շփումից եւ չզբաղվել ինքնաբուժմամբ, այլ դիմել բժշկի եւ հագնվել եղանակի թելադրանքով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |