Մոսկվայի կենտրոնում հայ է սպանվել12 հունվարի 2010 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայի կենտրոնում` Նոր Արբատում սպանվել է Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնած մի բանվոր, հաղորդել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ գործակալությանը Մոսկվայի ներքին գործերի պետական վարչության Տեղեկատվության ու հասարակական կապերի վարչության հերթապահ սպա Արկադի Բաշիրովը: Ըստ նրա, հանցագործությունը կատարվել է հունվարի 11-ի երեկոյան Նոր Արբատի թիվ 15 տան հարեւանությամբ, «Մոսկվիչկա» առեւտրի կենտրոնից ոչ հեռու: «Ներկայումս այնտեղ շինարարական աշխատանքներ են ընթանում եւ բնակվում են Մոսկվա աշխատելու նպատակով եկած բանվորներ, որոնց միջեւ վեճ է ծագել»,-ասելէ Բաշիրովը:-Արդյունքում Հայաստանի քաղաքացին դանակահարվել է եւ տեղում մահացել»: Մոսկվայի ներքին գործերի պետական վարչության ներկայացուցիչը հաղորդել է, որ «թարմ հետքերով» միլիցիոներները հինգ կասկածյալների են ձերբակալել: «Ձերբակալվածները ԱՊՀ երկրներից ժամանած բանվորներ են,-ասել է Բաշիրովը:-Այժմ նրանք գտնվում են «Արբատ» ներքին գործերի բաժանմունքում, ընթանում են անհրաժեշտ օպերատիվ քննչական գործողություններ: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |