ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆՔ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԹՈՒՐՔԻԱՅԻ ԱԳ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ19 հունիսի 2003 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Մենք շարունակում ենք երկխոսությունը Հայաստանի հետ` բարիդրացիական հարաբերություններ հաստատելու նպատակով: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի փոխնախարար Ուգուր Զիյալը: Նա նշել է, որ հետագայում հայ-թուրքական երկխոսությանը կարող է միանալ նաեւ Ադրբեջանը: Միեւնույն ժամանակ թուրք դիվանագետը հերքել է ենթադրություններն այն մասին, որ Հայաստանի հետ երկխոսությունը կարող է հանգեցնել Հայող ցեղասպանության ճանաչմանը Անկարայի կողմից: Ուգուր Զիյալը նշել է, որ «ոչ Հայաստանի հետ երկխոսությունը, ոչ էլ քաղաքական ճնշումը չեն կարող ստիպել Թուրքիային ճանաչել այն, ինչ ընդհանրապես տեղի չի ունեցել»:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |