Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը 2009 թ. տարեվերջին հրատարակել է նոր գրքեր12 հունվարի 2010 - 18:13 AMT PanARMENIAN.Net - Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳարեգինԲԾայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը 2009 թ. տարեվերջին լույս է ընծայել մի շարք գրքեր: Հրատարակվել են` ա. 20-րդ դարի հունական պատանեկան գրականության լավագույն վիպասաններից Պենելեոպե Դելտայի «Հանուն հայրենիքի» պատմավիպակը 10-րդ դարի բյուզանդական-բուլղարական հարաբերությունների մասին` Մարիաննա Ապրեսյանի թարգմանությամբ եւ նվիրատվությամբ. բ. Աելիտա Դոլուխանյանի «Ներսես Մոկացի» մենագրությունը` 16-17-րդ դարերի նշանավոր եկեղեցական գործիչ, փիլիսոփա եւ բանաստեղծ Ներսես Մոկացու կյանքի, հասարակական գործունեության եւ բանաստեղծական ժառանգության մասին. գ. Կարպիս Սուրենյանի` հայ ճարտարապետությանը նվիրված «Ոգու ամրոցներ» էսսեն, որ հրատարակվել է «Սարգիս Գաբրիելյան» հիմնադրամի մեկենասությամբ. դ. Լեւոն Միրիջանյանի հեղինակած «Աստվածաշունչը եւ մենք» աշխատությունը: Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հրատարակվել են «Հանուն հայրենիքի», «Ներսես Մոկացի», «Ոգու ամրոցներ», «Աստվածաշունչը եւ մենք» գրքերը ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |