ՀԱԿ-ը մտադիր է բողոքարկել Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներն Եվրոպական դատարանում![]() 12 հունվարի 2010 - 18:16 AMT PanARMENIAN.Net - «Հունվարի 10-ին ՀՀ ԱԺ ընտրություններում Հայաստանի իշխանությունները, ապահովելու համար իրենց թեկնածուի հաղթնակը, օգտագործեցին սպառնալիքներ եւ տեղեկատվական ապաշրջափակում»,-Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսում հայտարարել է Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը: Ըստ Զուրաբյանի, անցած ընտրություններում իշխանություններն ամեն ինչ արեցին, հեռու պահելու համար ժողովրդին ընտրական գործընթացից: «Այդ նպատակի համար Հայաստանի ղեկավարությունը նույնիսկ փոխեց ընտրությունների օրը` նշանակելով ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված ժամկետից ուշ»,-ասել է ՀԱկ համակարգողը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու ՀԱԿ-ը ավելի շուտ չէր բարձրացնում ժամկետների մասին հարցը` Զուրաբյանը նշել է, որ այդ պահին նրանք պայքարում էին Նիկոլ Փաշինյանին որպես պատգամավորության թեկնածու գրանցելու համար: «Սակայն այժմ մենք բավարար իրավական հիմք ունենք ապօրինի անցած ընտրությունների արդյունքները բողոքարկելու համար` հավելելով բոլոր այն խախտումները, որոնք տեղ են գտել ընտրությունների օրը»,-ասել է Զուրաբյանը: Նա նաեւ հաղորդել է, որ ՀԱԿ-ը չի ճանաչում Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները եւ մտադիր է բողոքարկել դրանք երկրի բոլոր դատական ատյաններում` ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը: Հունվարի 10-ին Երեւանի թիվ 10 ընտրատարածքում տեղի ունեցած ընտրություններում, ՀՀ ԿԸՀ նախնական տվյալներով, հաղթել է «Ազգային միաբանություն» կուսակցության թեկնածու Արա Սիմոնյանը, որը հավաքել է 7622 ձայն: Այդ ընտրատարածքում որպես պատգամավորի թեկնածուներ առաջդրվել էին երեք թեկնածուներ` Արա Սիմոնյանը «Ազգային միաբանություն» կուսակցությունից` 7622 ձայն, Հայաստանի մարքսիստական կուսակցության ղեկավար Դավիթ Հակոբյանը` 299 ձայն եւ կալանավայրում գտնվող «Հայկական ժամանակ» ընդդիմադիր թերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը` 5023 ձայն: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |