MONEYVAL. Հայաստանն առաջխաղացման է հասել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում12 հունվարի 2010 - 19:59 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի գծով փորձագետների կոմիտեն`MONEYVAL-ը հունվարի 11-ին զեկույց է հրապարակել Հայաստանի գծով, ասվում է MONEYVAL-ի պաշտոնական կայքէջում: Զեկույցը նախապատրաստել է Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) MONEYVAL-ի կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում եւ ընդունվել է Կոմիտեի 30-րդ ընդլայնված նիստում (Ստրասբուրգ, 2009թ. սեպտեմբերի 21-24-ին): Զեկույցում վերլուծվում է փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում երկրի կողմից միջազգային եւ եվրոպական չափանիշների կատարումը, գնահատվում է համապատասխանությունը Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի խմբի «40+9» խորհուրդներին եւ առաջարկվում է հետագա գործողությունների պլանը: Ինչպես ասվում է զեկույցում, համեմատաբար սեղմ ժամկետում Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում: Մասնավորապես, այդ գծով 2005թ. ընդունված առաջին օրենքը փոխարինվեց առավել համալիր օրենքով: Սակայն նոր օրենքը պահանջում է արդյունավետ կատարում, հատկապես որոշակի ոչ ֆինանսական ձեռնարկությունների եւ մասնագիտությունների կողմից: Ֆինանսական մոնիտորինգի կենտրոնը, որը Հայաստանի Կենտրոնական բանկի կառույցի մի մաս է կազմում եւ կատարում է ֆինանսական հետախուզության գործառույթները, իրավասու է եւ ակտիվ իր աշխատանքում, սակայն նրա հաստքիների մի մասը թափուր է: Հայաստանի քրեական օրենսգրքի փողերի լվացման հետ կապված դրույթները հիմնականում ռացիոնալ են եւ հաշվի են առնում Ֆինանսական չարաշահումների դեմ պայքարի խմբի չափանիշները, սակայն Հայաստանի օրենսդրությունը քրեական պատասխանատվություն չի նախատեսում իրավաբանական անձանց համար: Ահաբեկչության ֆինանսավորմանը վերաբերող քրեական օրենսդրության դրույթները հիմնականում համապատասխանում են միջազգային չափանիշներին, սակայն հետագա լրամշակման կարիք ունեն: Հայաստանը նաեւ պետք է վերանայի ակտիվների սառեցման գործող մեխանիզմները: Վերջին մի քանի տարում զգալի բաերլավում է նկատվում ազգային համակարգում եւ ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարող ազգային մարմնի հետ համագործակցության առումով: Զեկույցում նշվում է նաեւ, որ MONEYVAL-ը կհետեւի իր խորհուրդների կատարմանը միջանկյալ զեկույցների ներկայացմամբ, որի շրջանակներում մասնակից պետությունները պետք է իրազեկեն կոմիտեին այն միջոցառումների մասին, որոնք ենթակա են կատարման, փոխադարձաբար գնահատելու համար այն ընդունումից մեկ տարի անց:--ԿԱ-- ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |