ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ` ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԸ ՔԱՋԱԼԵՐՈՒՄ ԵՆ ՔՐԴԵՐԻ ԱՆՋԱՏՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 6 փետրվարի 2002 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Իսպանական «Լա Վանգվաիրա» թերթը հաղորդում է, որ Պենտագոնն ու Կենտրոնական հետախուզական վարչությունը մի նախագիծ են պատրաստել, ըստ որի ութ շաբաթվա ընթացքում պիտի տապալվի Իրաքի առաջնորդ Սադդամ Հուսեյնը: Թերթը նշում է, որ ԱՄՆ-ի ռազմա-օդային ուժերի կողմից Իրաքին կենտրոնացված հարվածի հասցնումը անհրաժեշտ է` «դիկտատորի» դեմ Իրաքի բնակչության եւ զինծառայողների ապստամբություն հրահրելու համար: Թերթը տեղեկություններ ունի այն մասին, որ այդ նախագծերի իրականցման ծրագրերում հատուկ տեղ է հատկացվում քրդական ընդդիմությանը: Բաքվի «Թուրան» լրատվական գործակալությունը, վկայակոչելով ռուսական ռազմական աղբյուրները, հաղորդում է, որ Իրաքի հյուսիսում ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները «հակասադդամական դաշինք» են նախապատրաստում, հետեւյալ քրդական խմբավորումների մասնակցությամբ` Քրդստանի Ժողովրդավարական կուսակցություն եւ Քրդստանի Հայրենասիրական դաշինք: Ընդգծվում է, որ Պենտագոնը արդեն իսկ զբզղված է քրդերի ռազմական կառույցների նյութա-տեխնիկական ապահովմամաբ, որոնք պետք է կռվեն Սադդամ Հուսեյնի դեմ: ԱՄՆ-ի պլանների համաձայն, քրդերի ջոկատները կկատարեն Հյուսիսային դաշինքի դերը, որը թալիբների դեմ վարած ԱՄՆ-ի պատերազմում իր վրա վերցրեց գլխավոր ծանրությունը: Գործակալության մեկնաբանները գտնում են, որ աջակցելով քրդերի անջատողական տրամադրություններին, Վաշինգտոնը ձգտում է փլուզել ոչ միայն Իրաքի, այլ նաեւ Իրանի եւ Սիրիայի պետականությունը, որտեղ նույնպես կոմպակտ ձեւով բնակվում են այդ ժողովրդի ներկայացուցիչները: Միեւնույն ժամանակ, «Թուրանը» անհանգստություն է հայտնում այն կապակցությամբ, որ նման սցենարը հակաամերիկյան տրամադրություններ կառաջացնի Թուրքիայում: Ինչպես հայտնի է, Անկարան արդեն տասնամյակներ շարունակ ամենադաժան մեթոդներով ճնշում է քրդական ժողովրդի ազգային-ազատագրական շարժումը:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |