Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հաիթիի նախագահ Ռենե Գարսիա Պրեւալին

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանըցավակցական հեռագիր էհղել Հաիթիի ՆախագահՌենե Գարսիա Պրեւալին` այդ երկրում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ: Ինչպես ասվում է նախագահի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, Հայաստանը պատրաստ է իր օգնությունը ցուցաբերել երկրաշարժից տուժածներին, որը բազում ավերածությունների եւ մարդկային զոհերի պատճառ է դարձել:



Ռիխտերի սանդղակով 7,0 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Հաիթիի ափերի մոտ հունվարի 12-ին: Ստորերկրյա ցնցումները գրանցվել են Հաիթիի մայրաքաղաք Պորտ-օ-Պրենսից 10 կմ հեռավորության վրա: Ըստ մասնագետների, նման ուժի երկրաշարժերը Հաիթիում աննախադեպ են: Առաջին ցնցումից մի քանի րոպե անց ցնցումները կրկնվեցին, որոնք հասնում էին 6 բալի: Զոհվածների հստակ թիվը հայտնի չէ: Տարբեր գնահատականներով, տարերքի զոհ կարող են դարձած լինել հարյուր հազարաով մարդիկ:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---