ՀՀ ԱԻՎ. Փրկարարների ջոկատը Հայիթի մեկնելու համար մշտական պատրաստության վիճակի է բերված

PanARMENIAN.Net - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների ջոկատը մշտական պատրաստության վիճակի է բերվել Հայիթի մեկնելու եւ անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:



ԱԻՎ-ան մամլո ծառայությունը PanARMENIAN.Net -ի թղթակցին հաղորդել է, որ ջոկատը կազմված է 50 հոգուց, իսկ հրամանատար է նշանակվել փրկարարների հատուկ ջոկատի հրամանատար, փոխգնդապետ Ավետիք Մանուկյանը: Խմբի ղեկավարն է արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գնդապետ Սերգեյ Ազարյանը:



Հունվարի 12-ին Հայիթիում տեղի է ունեցել Ռիխտերի սանդղակով 7,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Երկրի ընդերքի տատանումներ են գրանցվել 10կմ խորությամբ` մայրաքաղաք Պորտ օ Պրենս քաղաքից 15 կմ հեռավորությամբ: Սեյսմոլոգների տվյալների համաձայն, այդպիսի ուժգնությամբ երկրաշարժը Հայիթիիում աննախադեպ է: Առաջին հարվածից մի քանի րոպե անց հարվածը կրկնվել է, որի ուժգնությունը հասել է մինչեւ 6 բալի: Զոհերի ստույգ թիվը մինչ օրս հայտնի չէ: Տարբեր աղբյուրների համաձայն, զոհերի թիվը կարող է հասնել հարյուր հազարների:
 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---