Արարատբանկը եւ Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը ստորագրեցին 4 մլն դոլար արժողությամբ պայմանագիր15 հունվարի 2010 - 16:37 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Մարիոթ-Արմենիա հյուրանոցում Վերակառուցմանեւ Զարգացման Եվրոպականբանկը (ՎԶԵԲ) ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետկնքեցհամաֆինանսավորման պայմանագիր, որիշրջանակում վարկային միջոցները կտրամադրվեն 7 տարի աննախադեպ մարման ժամկետով:Պայմանագիրը ստորագրեցին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻվարչության նախագահ, գործադիր տնօրեն Աշոտ Օսիպյանը եւ Վերակառուցման եւ ԶարգացմանԵվրոպականբանկի Երեւանիգրասենյակի ղեկավարՎալերիու Ռազլոգը: 4.000.000 ԱՄՆ դոլար ծավալով համաֆինանսավորման պայմանագիրն ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ հնարավորություն կնձեռի վարկավորումն իրականացնել հայաստանյան բիզնեսի բոլոր բնագավառներում: Այսպիսի պայմանագրի կնքումըպայմանավորվածէինչպես ՎԶԵԲ-իկողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻմենեջմենթին տրվածգնահատականով, վերջին երեք տարիներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ձեռք բերած ֆինանսական ցուցանիշներով, հասարակական հեղինակությամբ, բիզնես միջավայրի կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նկատմամբ տածած վստահությամբ, այնպես էլ ՎԶԵԲ-ի եւ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ միջեւ ձեւավորված սերտ եւ արդյունավետ համագործակցությամբ: Համաֆինանսավորման այսպայմանագիրըվերջին երկու տարում հինգերորդնշանակալիծրագիրն է, որ իրականացվում էԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-իմիջեւ: Դեռեւս 2008 թվականի հունվարինԱՐԱՐԱՏԲԱՆԿԸեւ ՎԶԵԲ-ը ստորագրեցին 5.000.000 ԱՄՆդոլարծավալով վարկային պայմանագիր եւ իրականացրեցին ինչպես միջին, այնպես էլ փոքր բիզնեսի վարկավորման ծրագրեր, որն իրականացվեց «Միկրովարկավորում-Հայաստան» միջազգային ծրագրի հետ համատեղ` հնարավորություն ընձեռելով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հաճախորդներին օգտվելու ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նոր տեխնոլոգիաներով վարկային պրոդուկտներից: Այս պայմանագրի շրջանակներում իրականացվեցնաեւ 1.000.000 ԱՄՆդոլար ծավալովառեւտրիխթանմանծրագիր, որիծավալը հետագայում մեծացվեց եւս 1.000.000 ԱՄՆդոլարով` նկատիունենալով այդծրագրի իրականացմանգործում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻձեռք բերածհաջողությունները: 2008 թվականիհոկտեմբերին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸեւՎերակառուցման եւԶարգացմանԵվրոպականբանկը ստորագրեցինԱՐԱՐԱՏԲԱՆԿԻկապիտալում ՎԶԵԲ-իմասնակցությանպայմանագիրը, համաձայնորիՎԶԵԲ-ը 25 տոկոս մասնակցությունունեցավԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կապիտալում`ընդգծելովիրվստահությունը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ նկատմամբ: ՀետագայումԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ կանադականCRC Sogema խորհրդատվական ընկերության միջեւ ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ ինստիտուցիոնալ զարգացման պայմանագիր, որը նախատեսված էր ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ եւ ՎԶԵԲ-ի միջեւ հոկտեմբերին ստորագրված պայմանագրով: 2009թ.օգոստոսին ստորագրվեց ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ կողմից «Իզմիրլյան-Եվրասիա ունիվերսալ վարկային կազմակերպություն» ՍՊԸ-ի ձեռք բերման պայմանագիրը, որի արդյունքում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դարձավ այդ կազմակերպությունում միակ մասնակիցը: 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ընդհանուր ակտիվները կազմում են 41 միլիարդ 342 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 11 միլիարդ 710 մլն դրամ կամ 39.5 %: Վարկային ներդրումները 2009թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմում են 16 միլիարդ 175 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 33%: Պարտավորությունները կազմում են 33 միլիարդ 494 միլիոն դրամ: Աճը նախորդ տարվա համեմատությամբ կազմում է 11 միլիարդ 406 միլիոն դրամ կամ 51.6 %: Ընդհանուր կապիտալը 31.12.2009 թ.դրությամբ կազմում է 7 միլիարդ 848 միլիոն դարամ` նախորդ տարվա համեմատությամբ աճելով 304 միլիոն դրամով կամով, 4 %-ով: 2009թ.ընթացքում Բանկիհաճախորդներիթիվնաճել է35.5 հազարով,կամ106.9%-ով կազմելով 68.6 հազ. հաճախորդ: Պլաստիկ քարտերի թիվն աճել է 16.9 հազարով, կամ 79.3%-ով, կազմելով 38.2 հազար քարտ: 2009թ.շահույթը կազմում է 580 միլիոն դրամ: Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) միջազգային ֆինանսական հաստատություն է, որը նախագծեր է ֆինանսավորում 29 երկրներում` Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Միջին Ասիա: Միջոցներ ներդնելով մասնավոր ձեռնարկություններում, որոնց պահանջները չեն կարող լիովին բավարարվել շուկայի կողմից, բանկը նպաստում է ձեռնարկատիրական հատվածի զարգացմանը եւ անցմանը շուկայական տնտեսությանը: ՎԶԵԲ-ի սեփականատերերն են 61 երկիր եւ 2 միջազգային կազմակերպություն: ՎԶԵԲ-ը օգտագործում է իր սերտ կապերը տարածաշրջանների երկրների կառավարությունների, իշխանությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ` նպատակ ունենալով բարենպաստ պայմաններ ստեղծել ձեռնակատիրական գործունեության համար: Բանկը նաեւ խոշորագույն ներդրողներից է Հայաստանում: Բանկի ներդրումները Հայաստանում 2009թ. կազմել են շուրջ 150 մլն դոլար 2008թ. 75 մլն դոլարի դիամց: Մինչ օրս ՎԶԵԲ-ը 335 մլն եվրո է ներդրել Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 70 ծրագրերի իրականացման համար: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |