Երեւանում բացվեց նկարիչ-գրաֆիկ Արա Բաղդասարյանի ցուցահանդեսը15 հունվարի 2010 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Երեւանում կայացավ նկարիչ-գրաֆիկ, «Զանգակ-97» հրատարակչության գլխավոր խմբագիր Արա Բաղդասարյանի անհատական ցուցահանդեսի բացումը: «Սա իմ երկրորդ անհատական ցուցահանդեսն է: Բացի դրանից իմ աշխատանքները ցուցադրվել են նաեւ ընդհանուր ցուցահանդեսների ժամանակ»,- PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդեց Արա Բաղդասարյանը:«Մենք մեր երիտասարդ նկարիչներին, այդ թվում Ձեր ուսանողներին մաղթում ենք շարունակել գրքերի նկարազարդման վարպետների ավանդույթները: Չէ՞ որ գիրքը պատկերազարդումներով է շնչում»,- ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողության ժամանակ ասաց Հայաստանի Մշակույթի նախարարությանն առընթեր գրքի հրատարակման գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանը: Բոլոր ուսանողների անունից Արա Բաղդասարյանին երախտագիտություն հայտնեց նրա շրջանավարտ, գրաֆիկ, արվեստաբանության դոկտոր Անուշ Եղիազարյանը: «Շնորհակալ եմ ջերմ խոսքերի համար: Սակայն ես անկեղծորեն կատարում եմ իմ աշխատանքը, չեմ ընկնում գովեստի հետեւից եւ նույն կերպ մտադիր եմ աշխատել նաեւ հետագայում»,- ասաց Արա Բաղդասարյանը: Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի ավելի քան հարյուր գրաֆիկական աշխատանքներ եւ ակվարելային գծանկարներ: Արա Բաղդասարյանի աշխատանքները, որոնք ստեղծվել են նրա մասնագիտական կարիերայի արշալույսին` Փ.Թերլեմեզյանի անվան Գեղարվեստի ուսումնարանում ուսանելու տարիներին (1958թ.), շատ բարձր են գնահատվում: 1964-1966թթ. նա ուսումը շարունակեց Երեւանի գեղարվեստա-թատերական եւ Մոսկվայի պոլիգրաֆիայի ինստիտուտներում: 1987-ին Բաղդասարյանը վերադարձավ Երեւան եւ հայրենիքում շարունակեց ստեղծագործական գործունեությունը: Նա Հայաստանի Նկարիչների միության անդամ է, պրոֆեսոր եւ Հայաստանի Պետական գեղարվեստի ակադեմիայի գրաֆիկայի ամբիոնի վարիչը: Նա աշխատում է նաեւ «Զանգակ-97» հրատարակչությունում` որպես գլխավոր գեղարվեստական խմբագիր: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |