Օրհան Քեմալ Չենգիզ. «Թուրքիան աչքերը փակել է Թալեաթի եւ նրա զինակիցների գործած մեղքերի հանդեպ»15 հունվարի 2010 - 19:54 AMT PanARMENIAN.Net - Հրանտ Դինքին սպանել է այն մթնոլորտը, որը երկիրը պարուրել էր դեռեւս 1915 թ.: Թուրքիայի պատմության այդ մութ կողմերը Դինքի դեմ ուղղված բոլոր քայլերի պատճառն էին: Նա հիանալի գիտեր այդ մութ կողմերի մասին, - գրում է Օրհան Քեմալ Չենգիզը:Թուրքական Թուդեյս Զաման թերթը գրում է, որ Չենգիզը հիշում է, թե ինչպես մի անգամ Հրանտ Դինքը հոդված է գրել Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հոգեզավակ Սաբիհի Գեկչենի մասին: «Դինքը գրել էր, որ նա 1915 թ. Հայոց ցեղասպանությունից մազապուրծ հայուհի էր: Դա եւ մի շարք այլ հոդվածներն էլ դարձել են հայ լրագրողի սպանության պատճառը», - ընդգծել է գրողը: Օրհան Քեմալ Չենգիզը գրում է նաեւ ՔՕ-ի 301 հոդվածով Դինքի դեմ քրեական հետապնդում սկսելու սպառնալիքների մասին, որ հաղորդել են հեռախոսով եւ էլեկտրոնային փոստով: «Այդ շնչահեղձության հասցնող մթնոլորտը, որ սպանեց Դինքին, սկսվել էր դեռեւս 1915 թ. , որովհետեւ Թուրքիան աչքերը փակել է Թալեաթի եւ նրա զինակիցների գործած բազում մեղքերի հանդեպ: Նրանք դահիճներ էին, որոնք խլել են միլիոնավոր մարդկանց կյանքը, երբ իշխանության գլուխ էին կանգնած», - գրում է թուրք գրողը: Հրանտ Դինքին սպանել են 2007 թ. հունվարի 19-ին, Ստամբուլում, «Ակօս» թերթի խմբագրության առջեւ: Ավելի քան երկու տարի ձգվող դատավարությունից հետո մարդասպաններն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի քննության արդյունքում, նորանոր մանրամասներ են ի հայտ գալիս, մասնավորապես «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության մասնակցությունն այդ սպանությանը: Հրանտ Դինքին սպանել է 18-ամյա Օգյուն Սամասթը: Դատական նիստերից մեկի ժամանակ պարզվել էր, որ սպանության անմիջական պատվիրատուն միանգամայն այլ մարդ էր: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայից հեռացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը, որին նույնպես սպառնում էին նմանատիպ հաշվեհարդար տեսնել: «Իթթիհատական կուսակցությունը» ստեղծվել է Էնվեր, Թալեաթ, Ջեմալ փաշա եռյակի ղեկավարությամբ, ովքեր գահընկեց են արել սուլթան Աբդուլ Համիդ 2-րդ-ին: Մեհմեդ Թալեաթ փաշա (1874-1921)` օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարը 1913-1918թթ. Հյաոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, զինվորական հանցագործ: Երիտթուրքերի առաջնորդներից մեկը: Ահմեդ Ջեմալ փաշա ` երիտթուրքական կազմակերպության անդամներից մեկը, զինվորական հանցագործ, Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը: 1919 թ. հուլիսի 5-ին Կոնստանդնուպոլսի զինվորական դատական բարձրագույն ատյանը դատապարտել է նրան մահվան` կախաղան բարձրացնելով: Էնվեր փաշա` 1908 թ. երիտթուրքերի ակտիվ մասնակից, կուսակցության անդամ Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկը, զինվորական հանցագործ: 1922 թ. օգոստոսի 4-ին գնդակահարվել է հայ մարտիկի գնդակից: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |