Հայաստանում աճել է ծնելիությունը15 հունվարի 2010 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների, 2009 թվականին հանրապետությունում ծնվել է 44 999 երեխա: Արձանագրվել է 18 765 ամուսնություն եւ 3 013 ամուսնալուծություն: Գրանցվել է հայրության ճանաչման 14 165 եւ 131 որդեգրման դեպք: Մահացությունների թիվը կազմել է 27 268:2008թ-ին ՀՀ-ում արձանագրվել է ծննդյան 41 406, ամուսնության` 18 236 եւ ամուսնալուծության 3 192 դեպք: 13 257 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 180 երեխա: Մահացությունների թիվը եղել է 27 281: 2007թ-ին հանրապետությունում ծնվել է 40 844 երեխա, արձանագրվել է 18 144 ամուսնություն եւ 3 083 ամուսնալուծություն: 13 158 մարդ հայրություն է ճանաչել, որդեգրվել է 187 երեխա: Մահացության դեպքերը եղել են 26 827: Այսպիսով, ծնելիությունը Հայաստանի Հանրապետությունում` մահացության դեպքերի մակարդակի նվազման հետ զուգահեռ, ավելացել է, հաղորդում է ՀՀ արդարադատության նախարարության մամլո ծառայությունը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |