Արամ Ա. «Մերձավոր Արեւելքում քրիստոնեության ընդունումը կարեւոր գործոն է ողջ քրիստոնյա աշխարհի համար»16 հունվարի 2010 - 15:45 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 15-ին Հունաստանի նախագահ Կարոլոս Պապուլյասը ընդունել է Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ին: Լիբանանի նախագահ Միշել Սուլեյմանի ողջույններն ընդունելով, Հունաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել եւ նշել, որ Լիբանանը նշանակալի դեր կարող է խաղալ Մերձավոր Արեւելքում խաղաղության պահպանման գործում: Հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր: Արամ Ա-ն նշել է Մերձավոր Արեւելքում քրիստոնեության գոյության կարեւորությունը եւ ընդգծել է քրիստոնեության պահպանման եւ ամրապնդման անհրաժեշտությունը հատկապես կրոնական այդ օրրանում: Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն խոսել է պատմականորեն ձեւավորված հայկական եւ հունական եկեղեցիների միջեւ բարեկամական հարաբերությունների մասին: Հունաստանում հայկական համայնքի մասին խոսելով, Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա-ն նշել է, որ Հունաստանում ապրող հայերը հետաքրքրվում են տեղի հասարակության կենցաղով եւ որպես օրինապահ քաղաքացիներ իրենց ներդրումն են ունենում հասարակության զարգացման գործում, միեւնույն ժամանակ պահպանելով իրենց ավանդույթները: Մեծի տան Կիլիկիո Կաթողիկոսություն- Հայ Առաքելական եկեղեցու վարչականորեն անկախ գործող կառույց է, որի ենթակայության ներքո գործում են Լիբանանի, Սիրիայի, Կիպրոսի, Իրանի եւ ԱՄՆ-ի եպիսկոպոսությունները: 1080 թ.Կիլիկիայի հայկական թագավորության ստեղծումից հետո այնտեղ է տեղափոխվել Ամենայն հայոց կաթողիկոսի նստավայրը: Հայոց ցեղասպանությունից հետո 1920 թ. Կիլիկիայի կաթողիկոսի նստավայրը տեղից տեղ է տեղափոխվում մոտավորապես 10 տարի, որից հետո 1930 թ. հաստատվում է Անթիլիասում, որտեղ էլ գտնվում է մինչ այսօր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |