Նյու-Յորքում կայացած հանդիպմանը «վեցնյակը» չընդունեց Իրանի դեմ նոր պատժամիջոցները17 հունվարի 2010 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Նյու-Յորքում անարդյունք ավարտվեց վեցակողմ բանակցությունների հերթական ռաունդը, որը նվիրված էր Իրանի միջուկային ծրագրին: ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Չինաստանի ներկայացուցիչները փորձում էին համաձայնեցնել այն միջոցները, որոնք Թեհրանին կստիպեին դադարեցնել ուրանի հարստացման աշխատանքները:Սպասվում էր, որ Միացյալ Նահանգները, Բրիտանիան եւ Ֆրանսիան Նյու-Յորքում կպայքարեն Իրանի հանդեպ ավելի կոշտ պատժամիջոցների ընդունման համար: Սակայն Չինաստանը պնդում է, որ նոր պատժամիջոցների ժամանակը դեռ չի եկել: Պեկինը նյու-յորքյան հանդիպմանը ցածր կարգի դիվանագետ էր ուղարկել, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը: Իրանի դեմ նոր պատժամիջոցների ներմուծման հնարավորության մասին հայտարարվեց 2009 թվականի դեկտեմբերի վերջին ՄԱԿ-ին կից Մեծ Բրիտանիայի մշտական ներկայացուցչությունում: Միջազգային հանրության մտավախություններն առաջ է բերում ուրանի հարստացման երկու գործարաններում Իրանի մասնագետների կողմից իրականացվող աշխատանքների բնույթը: Իրանի իշխանությունները պնդում են, որ իրականացվող միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում: Թեհրանի հայտարարությունները կարող է ստուգել կամ հերքել միայն ՄԱԳԱՏԷ-ի տեսչությունը Իրանի միջուկային օբյեկտներում, սակայն մինչեւ հիմա ստուգում անցկացնելու համար Թեհրանը թույլտվություն չի տվել: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |