Հայաստանի երիտասարդությունը պահանջում է համաշխարհային հանրությունից դատապարտել Բաքվի հայկական ջարդերը19 հունվարի 2010 - 14:37 AMT PanARMENIAN.Net - Բաքվում հայկական ջարդերի 20-րդ տարելիցի օրերին Հայաստանի երիտասարդությունը միավորվել եւ կոչով դիմել է միջազգային կազմակերպություններին, ՄԱԿ-ի անդամ երկրների խորհրդարաններին, կառավարություններին, ինչպես նաեւ հասարակական եւ քաղաքական կազմակերպություններին` պահանջելով ճանաչել եւ դատապարտել Ադրբեջանի կողմից մարդկության դեմ կատարված ոճրագործությունը, որը պաշտոնական քաղաքականության եւ գաղափարախոսության է վերածել ռասիզմն ու նոր ցեղասպանություններով սպառնում է տարածաշրջանին: Նրանք կոչ են անում նաեւ վերականգնել շուրջ կես միլիոն հայերի եւ տասնյակ հազարավոր այլ ազգերի իրավունքները, որոնք լքեցին Ադրբեջանը ռասիզմի սանձազերծման օրերին, ինչպես նաեւ հարգել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակիչների ազատ եւ անվտանգ ապրելու եւ ժողովրդավարապես զարգանալու իրավունքը: Այդ կոչը, որը ստորագրել են տասնյակից ավելի հասարակական կազմակերպություններ, կհանձնվի ՄԱԿ-ի անդամ երկրների դեսպանատներին եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններին: Ուսանողներն ու երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներն երթ են կազմակերպել դեպի Ծիծեռնակաբերդ: Բաքվում հայերի ջարդերի ժամանակ 1990թ. հունվարի 13-19-ը, տարբեր աղբյուրներով, սպանվել է շուրջ 400 մարդ, 200 հազար հայեր արտաքսվել են քաղաքից: Զոհվածների հստակ թիվը ճշտելն անհնար էր, քանի որ ջարդերի գործով հետաքննություն չտարվեց: Խաղաղ բնակիչների ջարդերն ու սպանությունները շարունակվեցին մինչեւ հունվարի 20-ը, երբ քաղաք մտան Խորհրդային բանակի ստորաբաժանումները: 1990թ. հունվարի 12-13-ին հայկական ջարդերը Բաքվում կազմակերպված եւ զանգվածային բնույթ ստացան: Հունվարի 13-ին ժամը 17-ից հետո շուրջ 50-հազարանոց ամբոխը, բաժանվելով խմբերի, սկսեց տուն առ տուն անցնել` «մաքրելով» քաղաքը հայերից: 1990 թվականի հունվարի 17-ին Եվրախորհրդարանը բանաձեւ ընդունեց, որով կոչ էր արվում արտգործնախարարների Եվրոպական խորհրդին եւ Եվրախորհրդին պաշտպանել հայերին եւ պահանջել ԽՍՀՄ կառավարությունից անհապաղ օգնություն ցույց տալ Հայաստանին ու Լեռնային Ղարաբաղին: Հունվարի 18-ին ամերիկացի սենատորների մի խումբ նամակ հղեց Մ.Գորբաչովին, որտեղ իր մտահագությունն էր հայտնում Բաքվում հայերի ջարդերի կապակցությամբ եւ կոչ էր անում միացնել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |