Հայ լրագրողներին կներկայացվեն մարդկանց թրաֆիկինգի թեմայի լուսաբանման նրբությունները19 հունվարի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21- 23 -ը Երեւանում տեղի կունենան դասընթացներ մարդկանց թրաֆիկինգի վերաբերյալ: Դասընթացների նպատակն է բարձրացնել Հայաստանում սոցիալական թեմաներ լուսաբանող լրագրողների ներուժը եւ կրթել նրանց թրաֆիկինգի թեմայի լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ:Դասընթացը կազմակերպել են Վորլդ Վիժն Հայաստանը եւ «People in Need» չեխական կազմակերպության հայաստանյան ներկայացուցչությունը` նպատակ ունենալով բարձրացնել Հայաստանում սոցիալական թեմաներ լուսաբանող լրագրողների ներուժը եւ կրթել նրանց թրաֆիկինգի թեմայի լուսաբանման առանձնահատկությունների վերաբերյալ: Հարցազրույցները կվարի հանրահայտ լրագրող-դասընթացավար Դրյու Սալիվանը Բոսնիա-Հերցեգովինայից: Դասընթացի ավարտից հետո 12 ամիսների ընթացքում կուսումնասիրվեն մասնակից լրագրողների լուսաբանումները թրաֆիկինգի թեմայով եւ երեք լավագույն նյութերը կստանան մրցանակ: Դասընթացները կազմակերպել են «Վորլդ Վիժն Արմենիա» կազմակերպությունը եւ People in Need չեխական կազմակերպության ներկայացուցչությունը: World Vision-ը (Վորլդ Վիժն) քրիստոնեական բարեգործական կազմակերպություն է, որը կոչված է բարեփոխելու աղքատության մեջ ապրող երեխաների, նրանց ընտանիքների եւ համայնքների կյանքը: Առաջնորդվելով Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած մեծ հավատքով` «Վորլդ Վիժնը» ծառայում է աղքատներին եւ ճնշվածներին` խորհրդանշելով Աստծո բացարձակ սերն առ մարդիկ: «Վորլդ Վիժնը» ծառայում է բոլորին անկախ սեռից, կրոնական, ռասսայական եւ ազգային պատկանելիությունից: 2006 թվականին «Վորլդ Վիժնը» աշխատել է 97 երկրներում, օգնելով 100 միլիոն մարդկանց: «Վորլդ Վիժնը» Հայաստան է եկել 18 տարի առաջ` 1 մլն. դոլարի անհապաղ օգնություն տրամադրելով 1988թ. աղետալի երկրաշարժից տուժածներին: Հաջորդ ամիսների ընթացքում տրամադրվել է ավելի քան 3 մլն. դոլարի դեղորայք եւ օգնություն: Հետագա 20 տարիների ընթացքում «Վորլդ Վիժնի» ծրագրերն ուղղված են եղել ոչ միայն աղետի հետեւանքների վերացմանը, այլեւ նպատակ ունեն բարեփոխել համայնքների կյանքը: People in Need չեխական կազմակերպությունը գործում է բազում երկրներում: Գոյության 14 տարիներին այն իրագործել է բազում ծրագրեր, կապված հումանիտար օգնության, մարդու իրավունքների պաշտպանության, ինչպես նաեւ հետխորհրդային հանրապետություններում քաղաքացիական հասարակության զարգացման հետ: People in Need-ի իրականացվող ծրագրերը իրականցվում են Չեխիայի Հանրապետության, ՄԱԿ-ի, ԵՄ-ի, ինչպես նաեւ այլ դոնորների տրամադրած դրամաշնորհների միջոցներով: Կազմակերպությունը շուրջ 150 անդամ ունի, որոնցից Պրահայի կենտրոնակայանում աշխատում են 100-110 հոգի: People in Need-ի ներկայացուցչությունները գտնվում են Չեխիայի քաղաքներում եւ նրա սահմաններից դուրս: Իր գործունեության ընթացքում People in Need կազմակերպությունը հումանիտար օգնություն է ցուցաբերել Բոսնիայի, Կոսովոյի, Չեչնիայի, Աֆղանստանի թեժ կետերի բնակչությանը: Մարդու իրավունքների կենտրոնը օգնություն է ցուցաբերել այն մարդկանց, որոնք հետապնդվել են քաղաքական նկատառաումներով Կուբայում, Բիրմայում, Բելառուսում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |