Ռուսաստանում ստեղծվել է Հյուսիս-Կովկասյան դաշնային մարզ20 հունվարի 2010 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Դմիտրի Մեդվեդեւն որոշում է կայացրել Հյուսիս-Կովկասյան դաշնային մարզի ստեղծման մասին: Մարզի կազմում կընդգրկվեն Դաղստանի, Ինգուշեթիայի, Կաբարդինո-Բալկարիայի, Կառաչաեւո-Չերկեսիայի, Հյուսիսային Օսեթիայի հանարպետությունները, Չեչնյան ու Ստավրոպոլի մարզը: Մարզկենտրոնը կլինի Պյատիգորսկ քաղաքը: Մարզում նախագահի լիազոր ներկայացուցչի եւ միաժամանակ ՌԴ վարչապետի տեղակալի պաշտոնում նշանակվել է Ալեքսանդր Խլոպոնինը: Խլոպոնինի հետ աշխատանքային հանդիպման ընթացքում ՌԴ նախագահն ընդգծել է, որ Կովկասի խնդիրները` անգործությունը, տնտեսական հանցագործությունները, կլանների առկայությունը, կաշառակերությունը, հնարավոր չէ լուծել միայն իրավապահպանական միջոցներով: Առաջին հերթին, հարկավոր է տնտեսական արդիականացում: Նախագահը հույս է հայտնել, որ հենց այդ պաշտոնում Խլոպոնինի Կրասնոյարսկի մարզում կուտակած փորձը լիովին պահանջված կլինի նոր պաշտոնում: Մինչ քաղաքական կարիերայի սկիզբը, 2001 թվականին, Ալեքսանդր Խլոպոնինը, ով բարձրագույն տնտեսական կրթություն ունի, զբաղվել է խոշոր բիզնեսով: 1996թ. ի վեր ղեկավարել է «Միջազգային ֆինանսական ընկերությունը, իսկ այնուհետեւ` «Նորիլսկի նիկել» կորպորացիան: Խլոպոնինի առաջին քաղաքական հաջողությունը հաղթանակն էր Թայմիրի ինքնավար մարզի նահանգապետի ընտրություններում 2001թ. փետրվարին: Իսկ արդեն կես տարի անց նա հաղթեց Կրասնոյարսկի մարզի նահանգապետի արտահերթ ընտրություններում` Ա.Լեբեդի վախճանից հետո: Երբ Խլոպոնինի հաղթանակը մրցակիցները վիճարկեցին դատարանում, այն ժամանակվա նախագահ Վ.Պուտինը, չսպասելով վերջնական որոշման, հաստատեց նրան որպես մարզի ղեկավարի պաշտոնակատար: ՌԴ-ում կա 8 դաշնային մարզ` Կենտրոնական, Հարավային, Հյուսիս-Արեւմտյան, Հեռավորարեւելյան, Սիբիրի, Ուրալի, Մերձվոլգյան եւ Հյուսիս-Կովկասյան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |