Էստոնիայի հայ համայնքում լավագույն մարզիկ է ճանաչվել Ալեն Ստեփանյանը20 հունվարի 2010 - 12:59 AMT PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդում է Էստոնիայի հայերի անկախ «Էստոնիայի հայկական լրաբեր» թերթը, Էստոնիայի ֆուտբոլի պատանեկան հավաքականի անդամ Ալեն Ստեփանյանը ճանաչվել է տարվա լավագույն մարզիկ Էստոնիայի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում: Ըստ թերթի անցկացրած հարցման, Ստեփանյանին են առավելություն տվել հարցվածների շուրջ 75 տոկոսը: Ա.Ստեփանյանը դարձավ Էստոնիայի պատանիների չեմպիոն: Նա խաղում է Էստոնիայի Առաջին խմբում, «Valga FC Warrior» ակումբում: Երկրորդը Տալլինի «Արարատի» հարձակվող Ավետիս Հարությունյանն է, որի ակումբը Էստոնիայի ֆուտզալի առաջնության մրցանակակիր է: 3-դր եւ 4-րդ տեղերն են զբաղեցրել Էստոնիայի շախմատի պատանեկան գավաթի բազմակի գավաթակիր Ռուբեն Հայրապետյանն ու «Արարատի» ֆուտբոլիստ, Էստոնիայի ֆուտզալի առաջնության մրցանակակիր Վահագն Հարությունյանը: Լավագույն մարզիչ է ճանաչվել Էստոնիայի ձյուդոյի հավաքականի մարզիչ Վլադիմիր Ստեփանյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |