Վլադիմիր Զախարով. Ադրբեջանական քարոզչությունը շարունակվում է, իսկ Հայաստանը տեղում դոփում է20 հունվարի 2010 - 19:20 AMT PanARMENIAN.Net - Մոսկվայում Կովկասյան հետազոտությունների կենտրոնում մոտ 15 գիրք կա, որոնք հրատարակվել են Ադրբեջանում եւ պատմում են հայկական ֆաշիզմի ո այն մասին, թե ինչպես են հայերը ոչնչացնում ադրբեջանցիներին: Այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնեց անկախ քաղաքագետ Վլադիմիր Զախարովը: Նրա խոսքով, նման գրքերը հրատարակվում են մեծ քանակությամբ եւ տարածվում են զանազան հիմնարկներում եւ ուսումնական հաստատություններում: «Մոսկովյան գրախանութները պարզապես խցանված են ադրբեջանական գրականությամբ, որտեղ Հայաստանը ներկայացված է որպես ագրեսոր»,- նշեց Զախարովը: Ընդ որում, նա քննադատեց հայկական կողմին այն բանի համար, որ վերջինս համապատասխան պատասխան չի տալիս: Նրա խոսքով, Ռուսաստանի հայկական բիզնես-ընկերակցությունը չի ցանկանում միջոցներ ներդնել Ղարաբաղի մասին պատմող գրքի կամ նման բովանդակությամբ գրքի հրատարակման համար: «Քարոզչությունը շարունակվում է, իսկ Հայաստանը տեղում դոփում է»»- նշեց Վլադիմիր Զախարովը:Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն իր հերթին ասաց, որ ադրբեջանական կողմը լրագրողներ ու գրողներ է վարձում, ովքեր Ադրբեջանի մասին գրքեր են գրում: «Միայն Հեյդար Ալիեւի մասին 4 գիրք է գրվել»,- նկատեց Դեմոյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |