Ստամբուլում Հրանտ Դինքի փողոց է հայտնվել20 հունվարի 2010 - 20:11 AMT PanARMENIAN.Net - Այն փողոցը, որտեղ գտնվում է հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագրությունը, վերանվանվել է Հրանտ Դինքի փողոցի: Նախկինում Ստամբուլի այդ փողոցը կոչվում էր Էրգենեկոն, հաղորդում է Armenian Weekly-ն: Փողոցը վերանվանելու մասին որոշումն ընդունեց Շիշլի շրջանի վարչակազմի կողմից, որտեղ գտնվում է թերթի խմբագրությունը: Հրանտ Դինքը սպանվեց 2007թ. հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագրության շենքի դիմաց: Գրեթե երկամյա դատավարությունից հետո սպանության մեղավորները չեն դատապարտվել: Գործում նորանոր մանրամասներ են բացահայտվում, մասնավորապես Դինքի սպանությանը «Էրգենեկոն» ուլտրաազգայնական, ահաբեկչական կազմակերպության մասնակցության մասին: Հրանտ Դինքի սպանության համար կասկածվող 18-ամյա Օգյուն Սամաստը հետաքննության ընթացքում չափահաս է ճանաչվել սպանության պահին: Նիստերից մեկի ժամանակ պարզվեց, որ պատվերի անմիջական կատարողը բոլորովին այլ մարդ է եղել: Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիան լքեց Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը, ում նույնպես ֆիզիկական ոչնչացմամբ էին սպառնում: Լեգենդի համաձայն մի անգամ թշնամիները հարձակվեցին թուրքերի վրա Ալթայի լեռներում եւ կոտորեցին նրանց: Թուրքերի մնացորդները քոչեցին հեռու` անցնելով բարձր լեռներից այն կողմ: Նրանք երկար գնացին եւ մոտեցան անանցանելի անտառին, սակայն լեռների մեջ մի նեղ արահետ տեսան, որը դեպի խորքն էր գնում: Ծանր ճանապարհից հետո ճամփորդներըմի տեղ հասան, որտեղից հրաշալի մի տեսարան բացվեց` ջրառատ գետ, արգասաբեր դաշտեր, այգիներ, որսով լի անտառներ: Այդ վայրը դրախտ էր հիշեցնում: Աղոթելով Բարձրյալին` թուրքերն այն անվանեցին «Էրգենեկոն»: Մի քանի հարյուրամյակ անց թուրքերն այնքան շատացան, որ նրանց եւ նրանց հոտերին սկսեց չբավականացնել Էրգենեկոնը: Այն լեռնանցքը, որով նրանց նախնիները եկել էին այդտեղ, մոռացվել էր: Նրանք սկսեց լեռնանցք փնտրել Էրգենեկոնի շուրջ եղած լեռներում: Էրգենեկոնը թուրքերի հիշողության մեջ մնաց որպես բարենպաստ մի վայր, որը Բարձրյալը տվեց նրանց որպես ապաստարան` պահպանելով ու բազմացնելով նրանց ժողովուրդը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |