Պիեռ Բալյանը անհաջող է հանդես եկել Եվրոպայի գեղասահքի առաջնությունում21 հունվարի 2010 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Գեղասահքի Եվրոպայի առաջնությունում, որ հունվարի 19-ին մեկնարկել է Տալլինում, տղամարդկանց մենասահքում Հայաստանը ներկայացնում էր Պիեռ Բալյանը: Կարճ ծրագրում Բալյանը հավաքել է 31,82 միավոր եւ զբաղեցրել է 37-րդ տեղը 38 հնարավորից: Այդպիսով, հայ գեղասահորդն ավարտել է իր ելույթներն Եվրոպայի առաջնությունում: Առաջին տեղում է Օլիմպիական չեմպիոն Եվգենի Պլյուշչենկոն 91, 30 միավորով: Հունվարի 21-ին տեղի կունենան ցուցադրական ելույթներն ու պարգեւատրման արարողությունը: Պիեռ Բալյանը տղամարդկանց մենասահքում հանդես եկող գեղասահորդ է: ԱՄՆ պատանեկան առաջնությունում նա գրավել է 8-րդ տեղը, իսկ մեծահասակների առաջնությունում` 18-րդ տեղը: Նախկինում նա մարզվել է գեղասահքի լեգենդ Իրինա Ռոդնինայի եւ մարզիչ Ալեքսեյ Միշինի մոտ: Բալյանն արդեն 25 տարեկան է: Հայկական դրոշի տակ նա առաջին անգամ հանդես եկավ «Նեբելհորն Թրոֆի» միջազգային մրցաշարում 2009թ., որտեղ անհաջող ելույթ ունեցավ` եզրափակելով աղյուսակը (32-րդ տեղ): ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |