Երեւանում կայացավ 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը21 հունվարի 2010 - 12:49 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 21-ին Հայաստանի նախագահի նստավայրում կայացավ մշակույթի ոլորտում 2009 թվականի պետական մրցանակի հանձնման արարողությունը:Գրականության ու հրապարակախոսության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Վահագն Գրիգորյանի «Ժամանակի գետը» վեպը: Երաժշտության ոլորտում պետական մրցանակի արժանացավ Երվանդ Երկանյանի «Քրոնիկոն» ստեղծագործությունը: Քաղաքաշինության ու ճարտարապետության ոլորտում Հայաստանի Պաշտպանության նախարարության նոր վարչական շենքի նախագծի համար պետական մրցանակ ստացավ ճարտարապետների հեղինակային խումբը` Ստեփան Նազարյան, Լեւոն Քրիստափորյան, Հայկ Այվազյան, Վահանդուխտ Եգերյան, Գրիմա Հովսեփյան, Ալբերտ Հայրապետյան եւ խմբի ղեկավար Գրիգոր Ազիզյան: Մրցանակի արժանացավ նաեւ «Հայ արվեստի պատմություն» կատալոգը ստեղծած հեղինակային խումբը` Արարատ Աղասյան, Մուրադ Հասրաթյան, Վիգեն Ղազարյան, Հրավարդ Հակոբյան: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |