Հայաստանի կենտրոնական բանկը վերանայել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը21 հունվարի 2010 - 14:53 AMT PanARMENIAN.Net - 2010 թ. հունվարի 20-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.50 տոկոսային կետով` սահմանելով այն 5.50 տոկոս, հաղորդում է ՀՀ ԿԲ ասարակայնության հետ կապերի ծառայությունը: Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, 2009 թ. դեկտեմբերին նոյեմբերի նկատմամբ արձանագրվել է շուրջ 2% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 6.5%` գերազանցելով նպատակային միջակայքի վերին սահմանը 1.0 տոկոսային կետով: ԿԲ խորհուրդըփաստեց, որ համաշխարհային տնտեսությանվերականգնման միտումների ներքո արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները ուժգնանում են` պայմանավորվելով հանքահումքային եւ հիմնական պարենային ապրանքների միջազգային գների աճի սպասվածից ավելի արագ տեմպերով: Միաժամանակ, ներքին տնտեսական ակտիվության եւ ամբողջական պահանջարկի աստիճանական վերականգնումը եւս շարունակում են ավելացնել ընդհանուր գնաճային ֆոնը: Խորհուրդը գտնում է, որ գնաճի նշված միտումների շարունակման եւ տնտեսական ակտիվության վերականգնման սպասումների ներքո բարձր գնաճային միջավայրը կպահպանվի նաեւ կանխատեսվող հորիզոնում, որի պայմաններում կարեւորվում է դրամավարկային քաղաքականության աստիճանական կոշտացումը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |