Թուրքիան այլեւ Իսրայելի կարիքը չունի21 հունվարի 2010 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի ու Թուրքիայի միջեւ ռազմավարական հարաբերություններն այն մակարդակում չեն, որում 10 տարի առաջ էին, քանի որ Թուրքիան այլեւս Իսրայելի հետ սերտ համագործակցության կարիք չունի: Այդ մասին հայտնեց իսրայելյան ռազմական հետախուզության պետ, գեներալ Ամոս Յալդինը:«Իսրայելն ու Թուրքիան դեռեւս կիսում են ընդհանուր ռազմավարական շահերը, սակայն այդ հարաբերությունները նման չեն այն ռազմավարական մտերմությանը, որը կար նախկինում: Առաջ Թուրքիան ճանաչում էր ընդհանուր շահերը, ինչն ամրապնդում էր մեր հարաբերությունները: Օրինակ, 1990-ականներին Թուրքիան Սիրիային որպես թշնամի էր դիտարկում: Սիրիան ընդհանուր թշնամի էր, բայց տարիների ընթացքում Թուրքիան ու Սիրիան կարգավորեցին հարաբերությունները, եւ Թուրքիան այլեւս Իսրայելի հետ մտերմության կարիք չունի»,- ասաց Յալդինը, գրում է թուրքական Today's Zaman թերթը: Երկու երկրների միջեւ դիվանագիտական սկանդալը ծագեց այն բանից հետո, երբ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անցյալ տարվա հունվարին Դավոսում Իսրայելին մեղադրեց Պաղեստինում` Գազայի սեկտորում, անհամաչափ ուժ կիրառելու համար: «Գայլերի հովիտը» հայտնի թուրքական հեռուստասերիալը պատկերում է իսրայելցի զինվորներին` որպես երեխաներին առեւանգողներ ու ռազմական հանցագործներ: Սերիաներից մեկում իսրայելյան հետախուզությունը առեւանգում է պաղեստինյան երեխաներին` հետագայում նրանց հուդայական դարձնելու նպատակով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |