2009թ.-ին «Յունիբանկ»-ն աճ է արձանագրել բոլոր ցուցանիշների գծով

PanARMENIAN.Net - Չնայած ճգնաժամայինտարվան հատուկ դժվարություններին եւ շուկայի բացասական միտումներին, 2009թ.-ը «Յունիբանկ»-ի համար առավել քան հաջող տարի էր: Բանկն էապես մեծացրեց վարկային պորտֆելը - ավելացրեց հաճախորդների թվաքանակը: Տարվա արդյունքներով «Յունիբանկ»-ի ակտիվներն աճել են 58%-ով եւ դեկտեմբերի վերջին կազմել 108,6 մլրդ դրամ: Բանկի կապիտալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 11,6 մլրդ դրամ, աճը տարեսկզբի նկատմամբ` 22,8%: Բանկի վարկային ներդրումների աճը կազմել է գրեթե 43%, ծավալը` 66,7 մլրդ դրամ:



«Յունիբանկ»-ի պարտավորություններն 2009թ.-ին աճել են 63,6%-ով - կազմել 97 մլրդ դրամ: Բանկի ավանդների ծավալը գերազանցել է 85,6 մլրդ դրամը` արձանագրելով մոտ 80% աճ: Բանկն էապես ավելացրել է իրավաբանական անձանց ավանդների ծավալը` 341%-ով, հասցնելով այն 37,3 մլրդ դրամի:



Բանկի ժամկետային ավանդների ծավալը գերազանցել է 45,4 մլրդ դրամը: «Յունիբանկ»-ի շահույթը 2009թ.-ին կազմել է 153 մլն դրամ:



Բանկը հանդիսանում է «ArCa» եւ Visa International վճարային համակարգերի անդամ է: «Յունիբանկը» ունի 34 մասնաճյուղ, որոնցից «Զվարթնոց» մասնաճյուղը
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---