«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ՕԴԱՆԱՎ Է ՎԵՐՑՐԵԼ ԵՐԿԱՐԱԺԱՄԿԵՏ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ31 հունվարի 2002 - 22:04 AMT PanARMENIAN.Net - «Հայկական ավիաուղիներ» ընկերության օդանավերի շարժակազմը ավելացել է նոր ՏՈՒ-154Մ օդանավով, որը կօգտագործվի եվրոպական ուղղության թռիչքների համար: Այդ մասին լրագրողներին հայտնել է Քաղաքացիական ավիացիայի վարչության պետ Հովհաննես Երիցյանը: Նրա խոսքերով, ՏՈՒ-154Մ ինքնաթիռը ձեռք է բերվել վարձակալության իրավունքով: Երիցյանը հրաժարվել է որեւէ բան հաղորդել գործարքի պայմանների վերաբերյալ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, նոր ինքնաթիռը կոչված է փոխարինելու «Էյրբաս Էնդասթրի» ընկերության շարքից դուրս եկած Ա-310 օդանավը, որը «Հայկական Ավիաուղիները» վարձակալել էին 1998 թվականին: Հունվարի 21-ին Երեւան-Փարիզ չվերթի կատարման ժամանակ խափանվել էր շարժիչներից մեկը: Օդանավի շահագործման ընթացքում սա արդեն երկրորդ նման դեպքն է: Երիցյանը նշել է, որ վարձակալության պայմանագրի համաձայն, շարժիչի վերանորոգումը պետք է կատարվեր «Հայկական Ավիաուղիներ» ընկերության հաշվին, որը այժմ գտնվում է ծանր ֆինանսական կացության մեջ: Չնայած դրան, այժմ քննարկվում է Ա-310 երկրորդ ինքնաթիռի վարձակալության հնարավորությունը: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |