Բակո Սահակյանը «Հայաստան» հիմնադրամի ներկայացուցիչների հետ քննարկեց Շուշիում կատարվելիք շինարարական աշխատանքները23 հունվարի 2010 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 22-ին հանդիպում է ունեցել «Հայաստան» համահայկական հիմնադրամի պատվիրակության անդամների հետ` գործադիր տնօրեն Արա Վարդանյանի գլխավորությամբ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքումքննարկվելեն հիմնադրամի կողմից ԼՂՀ-ում իրականացվող ծրագրերը: Հատուկ ուշադրության կենտրոնում էին Շուշի քաղաքում կատարվելիք շինարարական աշխատանքները: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ հաշվի առնելով համայն հայության համար Շուշիի նշանակությունը, անհրաժեշտ է նախատեսված ծրագրերն իրականացնել որակով եւ սահմանված ժամկետում` լայնորեն լուսաբանելով աշխատանքների ընթացքը: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը եւ այլ պաշտոնատար անձինք:![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |