«ՆԱԻՐԻԹ-1» ՔԻՄԻԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԿՓՈԽԱՆՑՎԻ ՀՆԴԿԱԿԱՆ «ՌԱՆՍԹԱԴ ԳՐՈՒՊ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը որոշում է ըտնդունել «Նաիրիթ-1« ձեռնարկությունը, որը ԱՊՀ-յում քլորոպրենային կաուչուկի միակ արտադրողն է, հնդկական «Ռանսթադ Գրուպ» ընկերության կառավարմանը հանձնելու վերաբերյալ: Այդ մասին այսօր կայացծ մամլո ասուլիսում հայտարարել է արդյունաբերության եւ առեւտրի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Վերջնական պայմանագիրը կկնքվի 15-20 օրից: Պայմանգրի նախագծում կանխանշվում է, որ «Ռանսթադ Գրուպը» կառավարելու է ձեռնարկությունը մեկ տարվա ընթացքում, որից հետո կստանա «Նաիրիթի» բաժնետոնսերի 98 տոկոսը ձեռք բերելու իրավունք: «Ռանսթադ Գրուպը» պարտավորվում է ներդրումներ անել, ինչը անհրաժեշտ է ձեռնարկությունը նոր սարքավորումներով ապահովելու համար: Ընկերությունը նաեւ պարատավորվել է մարել «Նաիրիթի» բոլոր պարտքերը, որոնց ընդհանուր գումարը կազմում է գրեթե 100 միլիոն դոլար: Քլորոպրենային կաուչուկի արտադրության ծավալները կաճեն տարեկան չորս հազարից մինչեւ 25 հազար տոննա: Նշենք, որ գործարքի անուղղակի մասնակից է նաեւ ուկրաինական «Ինտերկոնտաքտ» ընկերությունը, որը լիազորել է «Ռանսթադ Գրուպին» բանակցություններ վարել նաեւ իր անունից:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---