ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏԵՂԻ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ31 հունվարի 2002 - 22:05 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով կառավարությունում իրականացվել են կառուցվածքային փոփոխություններ: Մասնավորապես, վերացվել է արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնը: Ստեղծվել է «առանց պորտֆելի նախարարի» նոր պաշտոն, որը պետք է զբաղվի արտադրական ենթակառուցվածքների տարածքային կառավարման հարցերով: Մեկ այլ հրամանագրով, նախագահը Հովիկ Աբրահամյանին նշանակել է տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների նախարար: Միաժամանակ, Հովիկ Աբրահամյանը ազտվել է տարածքային կառավարման նախարարի պաշտոնից: Զավեն Գեւորքյանը ազատվել է գյուղատնտեսության նախարարաի պաշտոնից: Դավիթ Զադոյանը, որին նախագահը ազտել է արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարի պաշտոնից, նշանակվել է գյուղատնտեսության նախարար:Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |