ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՆ ԱՐԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ30 հունվարի 2002 - 23:14 AMT PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հոլոկոստի զոհերի հիշատակի օրը նշվել են նաեւ 1915 թվականի իրադարձությունները: Հայոց ցեղասպանությունը հիշատակվել է, հոլոկոստի սկզբի տարեդարձին նվիրված, բոլոր պաշտոնական միջոցառումների ընթացքում: Հայոց ցեղասպանության թեման արտացոլվել է նաեւ հրեաների ջարդին նվիրված կրթական բրոշյուրում: Այն, որ 1915 թվականի իրադարձությունները ընդգրկվել են, հոլոկոստի զոհերի հիշատակին նվիրված, միջոցառումների ծրագրերեի մեջ, Հայոց ցեղասպանության ճանաչման կոմիտեն համարում է Մեծ Բրիտանիայի կառավարության առաջին քայլը Օսմանյան Թուրքիայում հայոց ցեղասպանության փաստի պաշտոնական ճանաչման ճանապարհին: Հիշեցնենք, որ անցյալ տարի, չնայած Բրիտանիայի հայ համայնքի ջանքերին, Հայոց ցեղասպանությունը չէր հիշատակվում հոլոկոստի հիշատակի օրվա ծրագրում: Այն ժամանակ երկրի կառավարության ներկայացուցիչները հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ անցյալ դարասկզբին տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները չեն կարող որակվել որպես ցեղասպանություն: Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |