«ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՎԵՐՍԿՍԻ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՆՈՐ ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ՀԱՄԱՐՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՈՒՄԸ

PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության մենաշնորհատեր «ԱրմենՏել» ընկերությունը փետրվարի մեկից կվերսկսի նոր հեռախոսային համարների տրամադրումը բջջային կապի բաժանորդներին: «Արմինֆո» գործակալության տեղեկություններով, նոր SIM-քարտերի տրամադրումը կանգնեցված էր անցյալ տարվա աշնանը` բջջային GSM հեռախոսային համակարգի ընդլայնման աշխատանքների կատարման կապակցությամբ: Հայաստանում բջջային հեռախոսակապից օգտվում են մոտ 24 հազար մարդ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---