ԵԽԽՎ-ՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ ՀԱՄՈԶՎԱԾ Է, ՈՐ ԵՐԵՒԱՆԸ ՇԱՀԱԳՐԳՌՎԱԾ ՉԷ ԵՎՐԱԽՈՐՀՐԴՈՒՄ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԵԼՈՒՄ

PanARMENIAN.Net - Հայաստանը շահագրգռված չէ այն բանում, որ Ադրբեջանը զրկվի Եվրախորհրդում անդամակցությունից: Այդ մասին այսօր լրագրողներին է հայտնել Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը, ըստ նրա, հանգում է նրան, որ Երեւանը շահագրգռված է Ադրբեջանում ժողովրդավարության հաստատմանը: Միայն քաղաքակիրթ եւ ժողովրդավարական պետության հետ կարելի է բանակցություններ վարել: Այդ ոգով էլ ԵԽԽՎ նստաշրջանի նիստում ելույթ ունեցավ հայկական պատվիրակության ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Հովհաննես Հովհաննիսյանի խոսքերով` բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ Ադրբեջանը կզրկվի ԵԽԽՎ անդամակցության մանդատից, եթե մինչեւ այս տարվա ապրիլ չկատարի իր ստանձնած պարտավորությունները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---