ՓԵՏՐՎԱՐԻՑ ԼՂՀ-ՈՒՄ ԿՍԿՍՎԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿԱՊԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

PanARMENIAN.Net - Փետրվարի մեկից Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հեռահաղորդակցության կապի ապահովմամբ կզբաղվի «Ղարաբաղ-Տելեկոմ» կազմակերպությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը` վկայակոչելով «Արցախկապ» ձեռնարկության եւ «Ղարաբաղ-Տելեկոմ» ընկերության համատեղ հայտարարությունը, մաշված եւ հնացած սարքավորումները կփոխարինվեն կապի նոր, ժամանակակից միջոցներով: ԼՂՀ բնակիչները հնարավորություն կստանան օգտվել բջջային JSM կապից հանրապետության ողջ տարածքում: Հեռահաղորդակցության ծառայությունների սակագները փոփոխման չեն ենթարկվի: Բաժանորդներին առաջարկվում է «Արցախկապի» հանդեպ ունեցած բոլոր պարտքերը մարել մինչեւ 2002 թվականի փետրվարի 25-ը: Գործարքին վերաբերող այլ մանրամասներ հայտարարությունում չեն տեղեկացվում` «Արցախկապ» ձեռնարկության եւ «ԱրմենՏել» ընկերության հարաբերությունների լարվածության պատճառով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---