«ՎՐԱՍՏԱՆԸ ՉՈՒՆԻ ՏԱՐԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԵՏ»

PanARMENIAN.Net - «Վրաստանի համար Ադրբեջանը շատ կարեւոր երկիր է, որի հետ մենք չունենք տարաձայնություններ եւ խնդիրներ»,- Բաքվում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է, պաշտոնական այցով Ադրբեջան ժամանած, Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն: Այդ մասին տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը: Անդրադառնալով Վրաստանում ադրբեջանցի բնակչության խնդիրներին` խոսնակն ասաց, որ նրանց հուզող խնդիրները բացարձակ նույնն են, ինչ որ երկրի մնացած բնակչությանը: Նա հավաստիացրեց, որ Վրաստանը երբեք արհեստականորեն չի ստեղծի խնդիրներ ազգային փոքրամասնության համար: «Ոչ միայն ադրբեջանցիների, այլեւ մյուս ազգային փոքրամասնությունների համար կյանքի նորմալ պայմաններ ստեղծելը` ողջ Վրաստանի բարգավաճման հիմքն է, եւ ես գիտեմ, որ վրացիներին Ադրբեջանում նույպես այդպիսի մոտեցում են ցուցաբերում»:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---