ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆՈՐ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ «ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ» ԽՆԱՅՈՂԱԿԱՆ ԱՎԱՆԴՆԵՐԸ17 հունիսի 2003 - 22:30 AMT PanARMENIAN.Net - Բնակչությանը «խորհրդային» խնայողական ավանդները վերադարձնելու մասին «Օրինաց երկիր» կուսակցության առաջարկությունն ընդգրկված չէ նոր կառավարության գործունեության ծրագրում, որում այդ կուսակցությանը տրամադրված է երեք նախարարական պաշտոն: Ինչպես այսօր լրագրողներին հայտարարել է ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը, տվյալ առաջարկությունը չի ընդունվել` նկատի ունենալով դրա անիրական լինելը: Նախարարը նշել է, որ ծրագրում չի ընդգրկվել նաեւ երկրում մասնագիտացված պետմարմին ստեղծելու ճանապարհով կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ ՀՅԴ կուսակցության առաջարկությունը: Նրա կարծիքով` նման մարմնի ստեղծումը երկրում առաջ կբերի կոռուպցիայի մակարդակի բարձրացում: Նա ավելացրել է, որ համապատասխան բանակցություններից հետո, «Դաշնակցություն» կուսակցությունն ինքն է հանել այդ հարցը: Նշենք, որ այդ կուսակցությանը նոր կառավարությունում նույնպես բաժին է հասել երեք նախարարական պաշտոն:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |