ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՐՔԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԱ-ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՓՈԽՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ԶՈՀԵՐԻ ՄԱՍԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ17 հունիսի 2003 - 22:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի եւ Լեռնային Ղարաբաղի սահմանում Տերտերի ուղղությամբ տեղի ունեցած փոխհրաձգության զոհերի մասին ադրբեջանական «Զերկալո» թերթի հաղորդումը չի համապատասխանում իրականությանը: Ինչպես «Արմինֆո» գործակալությանը տեղեկացրել են Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից, նախօրեին մոտավորապես ժամը 21-ին Ադրբեջանի տարածքից կրակոցներ են հնչել, որոնց ի պատասխան, ղարաբաղյան կողմից նույնպես մի քանի կրակոց է արձակվել: Մինչդեռ «Զերկալո» թերթը հաղորդել է, որ փոխհրաձգության արդյունքում զոհվել է ադրբեջանցի զինվոր Հասան Իհբալը, ինչը հաստատվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից: Թերթում հաղորդվում է նաեւ, որ ղարաբաղյան կողմը նույնպես կորուստներ է կրել: Սակայն Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից հաղորդել են, որ փոխհրաձգության արդյունքում ո՛չ ադրբեջանական, ո՛չ ղարաբաղյան կողմից զոհեր չեն եղել:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |